Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգացել են այս տարի. Ալիև


16:40 , 9 հոկտեմբեր, 2025
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգացել են այս տարի: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բոլոր ճանապարհային քարտեզները հաջողությամբ իրականացվում են։ Նա երկրների միջև օրակարգը բնութագրել է որպես ընդարձակ և դրական։