Ձեռքսեղմում՝ երկկողմ բանակցություններից առաջ. սկսվել է Պուտինի և Ալիևի հանդիպումը


15:39 , 9 հոկտեմբեր, 2025

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Դուշանբեում կայացած հանդիպումից առաջ ձեռքսեղմում են կատարել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունենում Տաջիկստանի մայրաքաղաքի կառավարական նստավայրում։

Պուտինի և Ալիևի բանակցությունների մասին հայտարարվել էր մեկ օր առաջ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Ալիևի միջև այսօրվա բանակցությունների օրակարգում հիմնականում կլինեն երկկողմ հարաբերությունները։