ՔՊ-ական Հակոբյան Հասոն չի՞ հասկանում, թե Իլհամը խորքում ինչ խնդիր է լուծում


16:20 , 8 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական Հակոբյան Հասոն, որ կոչ է արել Իլհամի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները բանի տեղ չդնել, հայտարարել է, թե պետք է հիմք ընդունել փաստաթղթերը, իսկ դրանցում կա TRIPP, այլ ոչ թե «Զանգեզուրի միջանցք», իսկ թուրքերը, «Զանգեզուրի մջանցք» տերմինը շահարկելով, խաղում են մեր նյարդերի հետ ընդամենը:

Հասոն պրիմիտիւացրել է խնդիրը: Հարցն այն է, որ Իլհամն ու Էրդողանը կամ ասենք որոշ թյուրքական պետութուններ, «Զանգեզուրի միջանցք»-ը շրջանառելով, լուծում են կոնկրետ խնդիրներ: Ինչպես հայտի է, Իլհամը հայտարարել է, թե Զանգեզուրը Ադրբեջանինն է, և այն խլել են իրենցից ու տվել Հայաստանին: Այսպիսով՝ աշխարհագրական այդ հատվածը Ւլհամի աչքերով Ադրբեջան է ընկալվում, ուստի երբ թուրքերն օգտագործում են «Զանգեզուր միջանցք» տերմինը, ապագայում Սյունիքը գրավելու հիմքեր են ստեղծում. եթե Զանգեզուրն իականում ադրբեջանական է, այլ ոչ թե հայկական, եթե այն Հայաստանի մաս է դարձել Ադրբեջանի նկատմամբ գործված անարդարության պատճառով, ապա Բաքուն ստանում է իրավունք՝ հարմար առիթի դեպքում վերակագնելու այսպես կոչված պատական արդարությունը՝ Զանգեզուրն ու դրանով անցնող միջանցքը հետ բերելով: Այսինքն՝ պատկանելիության հարց է բարձրացվում, կասկածի տակ են դրվում Հայաստանի սուվերեն իրավունքն ու տարածքային ամբողջականությունը դեռևս ոչ այնքան ակնհայտ կերպով:

Ի տարբերություն Նիկոլի Իլհամը խոպուլիստ չէ ու մադկանց նյարդերի կամ զգացմունքների հետ խաղալու խնդիր չունի: Այդ Նիկոլն է, որ այնքան է խաղացել հայության նյարդերի հետ, որ շատերին խելագար է դարձրել: