Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում


16:10 , 8 հոկտեմբեր, 2025

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։