Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է «Փաշինյանի ապօրինի հարձակումները» Ղուկասյանի դեմ


14:56 , 8 հոկտեմբեր, 2025

Aysor.am-ը գրում է․

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ», անընդունելի է համարում ատելության քարոզը:

Խմբակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այդ հարձակումները գնահատում ենք որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և արհամարհելու գյումրեցիների քվեն, որի ուղերձն ընդդիմադիր դաշտին՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն էր, և «Մայր Հայաստանը», հենց այդ ուղերձը հաշվի առնելով, նպաստեց նոր իշխանության ձևավորմանը:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շատ ծանր է տարել «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Գյումրու վերջին ընտրություններում ու փորձում է վերաձևել ընտրության արդյունքները:

Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի և նրան ներկայացնող ուժի նկատմամբ, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է առաջնահերթ լինի, այլ ոչ թե գործ ունենանք կամայական որոշումների ու հետապնդումների հետ»: