Չինաստանում բռնել են 5 կիլոգրամանոց առնետ


13:18 , 3 հոկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Չինաստանում ֆերմերները մեծ չափերի հասնող կրծող կենդանի են բռնել: Նրանք պնդում են, որ կրծող կենդանին առնետ է, որը կշռում է մոտ 5 կիլոգրամ, ինչը տասն անգամ ավելի ծանր է, քան սովորական առնետը: Կրծողն ունի շատ հաստ կաշի և ամուր ոսկորներ:

Ինչպես գրում է BBC-ն, որսորդները փորձել են մորթել կենդանուն, սակայն դա չի ստացվել, նույնիսկ երկու դանակ է կոտրվել կրծող կենդանու վրա:

Տեղի բնակիչներն ահաբեկված են, քանի որ  տեսել են, թե ինչպես է կրծողը մի ամբողջ ձուկ կուլ տալիս: