Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը


21:43 , 7 հոկտեմբեր, 2025

Բաքվում շարունակվել է ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։

Այսօր ցուցմունքներ են տվել 2 տասնյակից ավելի այսպես կոչված տուժողներ, որոնք պատմել են, թե իբր որտեղ, ինչ հանգամանքներում են վիրավորվել։

Դատական ֆարսը կշարունակվի հոկտեմբերի 14-ին։