Ինչո՞ւ է ՔՊ-ական Թունյան Բաբոն պատժելու փոխարեն որոշել մոտիվացնել
16:10 , 7 հոկտեմբեր, 2025
Չնայած ամիսներ առաջ Նիկոլի հնչեցրած այն հավաստիացումներին, որ եկամուտների հայտարարագրումն այլևս չեն հետաձգելու՝ ՔՊ-ական Թունյան Բաբոն հեզ ու խոնարհ հարսին բնորոշ դեմքի ատահայտութամբ տեղեկացրել է, որ, այնուամենայնիվ, մտադիր են նոր՝ բարեփոխված կարգ մտցնել. այսուհետ որոշ դեպքերում ՊԵԿ-ն ինքն է իր ձեռամբ հայտարարգրելու քաղաքացիների եկամունտները, եթե նրանք արդեն գոյություն ունեցող տվյալները սեփական ձեռքով չփոփոխեն: Բաբոն պարզեցման տանող այս քայլը որակել է որպես պատժից տրամաբանությունից անցում մոտիվացիոն տրամաբանությանը:
Պարզից էլ պարզ է, թե ինչու է Բաբոն որոշել մոտիվացնել, այլ ոչ թե պատժել. նախ՝ ակնհայտորեն տապալվել են ու փորձում են դա քողարկել, ապա՝ դիմացն ընտրություններ են, ուստի որոշել են մարդկանց անիմաստ տեղը չծանրաբեռնել ու հանրային ատելությունն է՛լ ավելի չբորբոքել, որ վերընտրվելու շանսերը մեծանան:
Պարզեցման գնալը, իհարկե,լավ է, բայց քաղաքական իմաստով դա չի կարող փրկօղակ լինել. եթե անգամ փողոցներում ոսկի էլ բաժանեն, ՔՊ-ն վերարտադրվելու շանս չի կարող ունենալ, եթե, իհարկե, ընտրությունների արդունքները չկեղծեն