Աննան հիմա էլ եվրոպացիների միջոցով է ինքնափիառվում


15:12 , 7 հոկտեմբեր, 2025
Հակոբյան Աննան պարծեցել է, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացցեոն կրկնել է իր «Արդի ժամանակներ» թեմայով բանախոսությունը՝ այս անգամ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շուրջ 170 ուսանողների և դասախոսների համար։ «Նրա խոսքով՝ «Փրկությունն այսօր գիտելիքի և գիտության մեջ է»»,-մասնավրապես՝ գրել է Աննան՝ խոստանալով ավելին՝ շուտով:

Աննան, փաստորեն, որոշել է վարկաբեկել ոչ միայն տեղական, այլև եվրոպացի մտավորականներին ու օգտվելով նույն Մացցեոյի անտեղհակությունից՝ նրա օգնությամբ ջանացել է փիառվել՝ կարծելով, թե եթե որոշ եվրոպացի մտավորականներ ներկա գտնվեն իր կրթարշավին, ապա այն կստանա լայն մասսայականություն, ձեռք կբերի հեղինակություն:

Մացցեոն, ցավոք, տեղյակ չի եղել, թե ինչ նպատակներ հետապնդող միջոցառման է մասնակցել, թե չէ հաստատ չէր գա, եթե անգամ միլիոն դոլար վճարվեր. ոչ մի իրեն հարգող մտավորական չի կարող Աննայի դավադրությանը մաս կազմել՝ շատ լավ հասկանալով, որ հակառակ դեպքում դեմ է դուրս գալու ողջ հայ ժողովրդին:

Բայց Աննան իզուր է ջանում, տքնում ու մուծվում. որևէ տեղացի կամ արտասահմանցի մտավորական չի կարող փոխել այն փաստը, որ «Կրթվելը նորաձև է» արշավն Էրդողանի շահերին է ծառայում, հայ ժողովրդի ինքնությանն է հարվածում ու կյանքի է կոչվում մեկի ձեռամբ, որին շատ դժվարությամբ կարելի է կոչել հայ: