12:46 , 3 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, վաղը` հոկտեմբերի 4-ին, ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշենի 4-րդ զանգվածի 1-37 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: