Խոշոր չափի գողության դեպք «Զվարթնոց» օդանավակայանում
10:51 , 7 հոկտեմբեր, 2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Խ․-ն և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին ժամը 02։30-ի սահմաններում Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ՝ ժամանման սրահում, նկատել է, որ իրեն պատկանող ոսկյա «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը և զարդ հանդիսացող ականջօղերը իրեն անհայտ պայմաններում և վայրում գողացել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տուժողի իրեն պատճառվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում կազմվել են, փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին։