12:40 , 3 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է, որ հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը՝ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ ու մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում:
Սա նշանակում է, որ ԱԺ նախագահը մտադիր է Զարուհի Փոստանջյանին հեռացնել ԵԽԽՎ պատվիրակության կազմից: