Լուկաշենկո. Եվրասիական Միությունը միասնական արտարժույթ և վերազգային մարմիններ չի ունենալու


12:34 , 3 հոկտեմբեր, 2013

Լուկաշենկո. Եվրասիական Միությունը միասնական արտարժույթ և վերազգային մարմիններ չի ունենալու Panorama.am-ը գրում է.

2015թ-ին ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծվելիք Եվրասիական Միությունը լինելու է անկախ պետությունների տնտեսական միավորում՝ առանց վերազգային կառույցների և միասնական արտարժույթի: Այս մասին Regnum-իփոխանցմամբ` հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն «24 KZ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Որոշ քաղաքական գործիչներ, հատկապես Ռուսաստանում, այսօր օրակարգ են մտցնում այնպիսի հարցեր, որոնք առայժմ իրատեսական չեն: Ենթադրենք, բոլորը բարձրաձայնում են ինչ-որ միավորման մասին, այդ թվում նաև՝ քաղաքական: Բայց չէ որ մենք ստեղծում ենք տնտեսական միություն: Ինչ-որ մեկը խոսում է քաղաքական վերազգային մարմնի մասին, մեկ ուրիշը՝ միասնական արտարժույթի ներդրման մասին: Մենք առայժմ չենք հասել դրան, և չենք զգում դրա անհրաժեշտությունը: Այսօր օրակարգում այդ հարցերը չկան, և կարիք չկա արհեստականորեն ներկայացնել: Չի կարելի ստեղծել վերազգային կառույցներ, եթե դրանք չեն ընդունվելու թեկուզ և մեկ անդամ երկրի կողմից»,- հայտարարել է Ա. Լուկաշենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ