Ինչո՞ւ է Նիկոլը հիմա էլ Բաղրամյանի նագանից կախվել
16:18 , 6 հոկտեմբեր, 2025
Կոչ անելով հաճախ հարցեր տալ՝ Նիկոլը թիրախավորել է մարշալ Բաղրամյանին՝ կոչ անելով մոռանալ նրա մասին ԽՍՀՄ բանաձևն ու «ադապտացնել» անկախ Հայաստանի Հանրապետությանը: «Մարդիկ կարան ասեն՝ մի րոպե, էս ի՞նչ սովետական կամ էս ի՞նչ ռուսական, կամ ի՞նչ էքսպանսիոնիստական բան ա»,-հայտարարել է Նիկոլն ու կոչ արել ոչ թե Բաղրամյանին փոխել, այլ ձևակերպել, թե ինչու է նա մեր հերոսը:
ԵԽԽՎ-ո՞ւմ են Նիկոլին ներշնչել նման տխմար գաղափարներ, Ուրսուլային դուր գալու համա՞ր է նա հիմա էլ Բաղրամյանից կպել, թե՞ էլի պատճառն Իլհամն է, որ չի կարողանում մարսել այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միության կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ից ոչ մի մարշալ չի եղել:
Ինչպես հայտնի է, Հովհաննես Բաղրամյանը ոչ միայն ԽՍՀՄ մարշալ էր, այլև հայ ժողովրդի ամենահայտնի զորավարներից մեկը, որի անունը հավերժորեն կապված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հետ։ Նա առաջին հայն էր, որ արժանացավ ԽՍՀՄ մարշալի բարձրագույն կոչմանը։ Հենց նրա ղեկավարած ճակատները վճռորոշ դեր խաղացին նացիստական Գերմանիայի պարտության գործում։ Այս ամենը Բաղրամյանին դարձնում է ոչ թե «սովետական» կամ «ռուսական» խորհրդանիշ, ինչպես ակնարկել է Նիկոլը, այլ համամարդկային արժեք ներկայացնող հայ զորավար, որի անունը պատկանում է ոչ միայն մեր ազգային պատմությանը։
Նիկոլի կոչը չափազանց վտանգավոր պետք է գնահատել. եթե հերոսին գնահատում ենք՝ միայն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, ապա վտանգ կա, որ վաղը նույն կերպ կարելի է «վերաձևակերպել» ցանկացած հերոսի՝ սկսած էպոսական Դավթից ու ասենք Նժդեհից, որի դեմ, ի դեպ, Հ1-ի չաղ Պետիկի կնիկն է անհաշտ պայքարում։
Նիկոլը կոչ է անում վերաշարադրել պատմությունը՝ ըստ օրվա քաղաքական շահերի՝ ջնջելով ազգային հիշողությունը։ Նրա թեզերը ոչ թե ազգային հիշողության ամրապնդման, այլ դրա քաղաքականացման փորձ են։
Եթե այսօր մենք սկսենք հերոսներին գնահատել ոչ թե իրենց գործերով, այլ ըստ քաղաքական իրավիճակի, ապա վաղը կարող ենք կորցնել մեր պատմական հիշողության ամբողջականությունը։ Ահա հենց սա էլ Նիկոլի նպատակն է, որը, իհարկե, իրականություն չի դառնալու. ժողովուրդը վերջը տալու է: