Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել 44-օրյայի հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ


15:12 , 6 հոկտեմբեր, 2025
 Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել: Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,- մեկնաբանել է Հարությունյանը։