Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր
13:12 , 6 հոկտեմբեր, 2025
Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր: