11:20 , 5 հոկտեմբեր, 2025ArmLur.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումներից տեղեկանում է, որ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.5%-ով, իսկ 4-ում արձանագրվել է 0.5-0.1% գնանկում:
Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5%-ով:
2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% և 1.2%-ով:
Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով, 2025թ. օգոստոսի համեմատ՝համապատասխանաբար 0.1%, 1.4%, 1.0% և 0.3%-ով