Բրիտանացի դեռահասը ցանկացել է կրկնել «Կոլումբայն» դպրոցի ահաբեկչությունը


12:00 , 3 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանացի դեռահասը ցանկացել է ահաբեկչություն կազմակերպել իր դպրոցում՝ որպես օրինակ օգտագործելով «Կոլումբայնի» սպանդը: Այս մասին հաղորդում է The Daily Star-ը:

16-ամյա պատանու տանը հայտնաբերվել են դյուրավառ հեղուկով շշեր, պնևմատիկ հրացաններ և ատրճանակներ, որոնք նա նախատեսել է օգտագործել Լաֆբորոյում գտնվող իր նախկին դպրոցի վրա հարձակման ժամանակ: Նրա տանը հայտնաբերվել է նաև նոթբուք, որը ծածկված է եղել նացիստական կարգախոսներով և սվաստիկաներով:

Ավելի վաղ դպրոցականն իր դպրոցը, տեղի մզկիթը, կինոթատրոնը և Լաֆբորոյի համալսարանն անվանել է պոտենցիալ թիրախ հարձակումների համար: Պարբերականը նշում է, որ դեռահասը տառապում է Ասպերհերի համախտանիշով և աուտիզմով, ինչը թույլ չի տալիս նրան ենթարկել իրավական պատասխանատվության: Նա հերքում է իր մտադրությունները:

Նշենք, որ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գտնվող «Կոլումբայն» դպրոցի սպանդը 1999թ. ապրիլի 20-ին կազմակերպել էին ուսումնական հաստատության երկու աշակերտներ: Նրանք հրազենային զենքով, ինքնաշեն պայթուցիկ սարքերով հարձակում են գործել աշակերտների և դպրոցի անձնակազմի վրա, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ: Հարձակումից հետո հանցագործները ինքնասպանություն էին գործել:

http://images.dailystar-uk.co.uk/dynamic/1/photos/659000/32659.jpg