Դավոյան Արփոն Արցախի ոչնչացումը հռչակել է՝ ղարաբաղյան կոնֆլիկտի ընդունելի լուծում


16:28 , 4 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական թլոշ Արփոն հայտարարել է, թե հետևելով ընդդիմության ներկա ու նախկին գործունեությանը՝ կարող է ասել, որ ընդդիմադիրները համարձակություն չեն ունեցել՝ գնալու կոնֆլիկտների լուծմանը. բոլոր հնարավորություններն ուենցել են, բայց լուծումների չեն գնացել:

Թերևս պետք է դավոյանարփո լինել՝ համարելու, որ Նիկոլը գնացել է կոնֆլիկտի լուծմանը, քանի որ միայն նման մեկը կարող է հայրենիքի վաճառքը, բազմահազար զոհերի գնով Իլհամին երջանկացնելն ու Հայաստանը փաստացի կապիտուլացված երկիր դարձնելը համարել լուծում:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Արփոն մոռացել է, թե նախկին իշխանություններն ինչպիսի երանելի դիվանագիտական ժառանգություն էին թողել Նիկոլին իշխանությունը լքելու պահին, որից անմիջապես հրաժարվեց Նիկոլն ու սկսեց բանակցել «սեփական կետից», ինչի պատճառով շատ կարճ ժամանակ հետո հայ ժողովուրդը կորցրեց արյունով ու քրտինքով ձեռք բերածն ու բռնեց թրքացման ճանապարհը, որով խոստացել է ազգին առաջնորդել Նիկոլը, եթե թուրքերն օգնեն վերարտադվել 2026-ին:

Նախին բոլոր իշխանություններն արել են առավելագույնը՝ պահպանելու խաղաղությունն ու չզիջելու հայ ժողովրդի կենսական շահերը, ինչի արդյունքում տասնամյակներ ի վեր Կովկասում հաստատվել էր կայունություն՝ ընձեռելով զարգանալու հնարավորություն: