6 տարբերակ երեկոն կամ հանգստյան օրերն ընկերուհու հետ անցկացնելու համար


13:00 , 3 հոկտեմբեր, 2013

Հարաբերությունները հիասքանչ բան են, եթե իհարկե դրանք առողջ են: Որքան էլ սիրեք միմյանց, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ նոր շունչ հաղորդել հարաբերություններին: Ահա մի քանի տարբերակ միասին լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար:

10 отличных идей, как провести вечер или выходные с подругой BroDude.ru brodude.ru, 22.08.2013, bMUsjQh9JHB0iXh8mrDIFnze7J674X6Y1. Բոուլինգ

Բոուլինգն աշխարհում այն սակավաթիվ բաներից է, որ անգամ ամենաանճարը կարող է անել: Խաղի ընթացքում կարելի է զրուցել կամ սնվել: Բոուլինգն այդքան էլ թանկ հաճույք չէ, և կարելի է ժամանակ առ ժամանակ գնալ ու մի լավ զվարճանալ: Այն առողջ մրցակցության մթնոլորտ է ստեղծում և թույլ է տալիս հիմարություններ անել:

10 отличных идей, как провести вечер или выходные с подругой BroDude.ru brodude.ru, 22.08.2013, lN1TQHcedhkZ2qR9PeiNjFf3eim90uuC2. Զբոսնել քաղաքում` հետազոտելով նոր վայրեր

Անգամ եթե ամբողջ կյանքն ապրում ես նույն քաղաքում, դա չի նշանակում, որ եղել ես ամենուր: Կարելի է երեկոյան վերցնել ընկերուհուն և գնալ այնտեղ, որտեղ երբեք չեք եղել: Դա նաև թարմ օդ շնչելու և քաղաքին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն է տալիս:

10 отличных идей, как провести вечер или выходные с подругой BroDude.ru brodude.ru, 22.08.2013, fgPOvRN4MtggfEVWXhRt9ezIcNmdiMGl3. Սպորտային միջոցառումներ

Մտածում ես, թե աղջիկները տանել չե՞ն կարողանում սպորտը: Դա այդպես չէ: Շատերը սիրում են թե ֆուտբոլ, թե բասկետբոլ: Միայն սկզբի համար համոզվիր, թե կոնկրետ ինչ է սիրում ընկերուհիդ, որպեսզի նա չձանձրանա:

10 отличных идей, как провести вечер или выходные с подругой BroDude.ru brodude.ru, 22.08.2013, kIqMzdkMFWXQ0jRb8wQkwviBnumv6KBc4. Գնալ արշավ

Մեկօրյա արշավները հիանալի միջոց են բնության գրկում ժամանակ անցկացնելու համար: Քաղաքից դուրս գնալը կմերձեցնի ձեզ, ինչպես նաև թույլ կտա ձեզ բնության մասնիկը զգալ:

10 отличных идей, как провести вечер или выходные с подругой BroDude.ru brodude.ru, 22.08.2013, emVIqueis99zQbflEtkICT8fM5tbkGgx5. Խորոված-քյաբաբ

Կարելի է հանգստյան օրերին գնալ ամառանոց, համեղ խորոված պատրաստել, խաղաքարտ խաղալ, իսկ երեկոյան ֆիլմ դիտել:

10 отличных идей, как провести вечер или выходные с подругой BroDude.ru brodude.ru, 22.08.2013, XTvOmWaMoR2pRaszetP1sOGyHKBIiLM26. Ընթրիք կազմակերպել

Միասին համեղ ընթրիք պատրաստեք և հրավիրեք ձեր ընկերներին առանց որևէ առիթի: Ընկերները նույնպես հաստատ կգնահատեն ձեր ջանքերը, իսկ դուք ձեզ փոքրիկ ընտանիք կզգաք: