23:44 , 3 հոկտեմբեր, 2025Ավելի քան 870 հազար բնակիչ տարհանվել է պաղեստինյան Գազա քաղաքից, հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) մամուլի քարտուղարի գրասենյակից։
«Չնայած ՀԱՄԱՍ-ի դիմադրությանը, ավելի քան 870 հազար բնակիչ մինչ օրս Գազա քաղաքից տարհանվել է հարավ»,- ասված է հայտարարության մեջ։
«ՑԱԽԱԼ-ը Գազա քաղաքի բնակիչներին կրկին կոչ է անում հանուն իրենց անվտանգության տեղափոխվել մարդասիրական գոտի»,- հավելել է խոսնակը։