22:55 , 3 հոկտեմբեր, 2025Armsport.am-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) կոնգրեսում ընդունվել է որոշում Հայաստանին տալ կառույցի անդամի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, Նիսում կայացած կոնգրեսում հայտնի դարձավ 2026 թ. աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարի հյուրընկալող երկիրը։ Առաջնությունը կանցկացվի Քուվեյթում։ Նախորդ անգամ այս երկիրը հյուրընկալել էր աշխարհի առաջնությունը 2024 թվականին։
Հիշեցնենք, որ 2025-ին աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը անցկացվել էր Երևանում, որտեղ մեր ընտրանին դարձել էր փոխչեմպիոն, իսկ առաջնության հաղթող էր դարձել Ուզբեկստանի հավաքականը։