Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով


12:54 , 3 հոկտեմբեր, 2025

Երևանում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։