Լուլուն ուզում է, որ իրեն սիրեն
09:18 , 3 հոկտեմբեր, 2025
Անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված մթնոլորտին՝ էրեսը պլպլացրած Լուլուն հայտարարել է, թե իրենք ամեն անգամ աշխատանքի են գնում այն հույսով, որ ԱԺ-ում տեղի կունենա կառուցողական քննարկում այս կամ այն խնդրի վերաբերյալ, սակայն ամեն անգամ այդ հույսերն ի դերև են ելնում ընդդիմության ագրեսիվ պահվածքի պատճառով: ՔՊ-ն, ըստ Լուլուի, միայն ինքնապաշտպանվում է, և ոչինչ ավելին:
Լուլուի հայտարարութունն առավելապես քաղաքական պատասխանատվությունից խուսափելու փորձ է, քան առկա իրողույթունների անաչառ նկարագրություն. ՔՊ-ն իշխանության գալիս Հայաստանը դրախտ դարձնել, սակայն փաստացի Հայաստանն այսօր կանգնած է պատմականորեն ամենախորը ճգնաժամի առաջ, և հենց սրանով է պայմանավորված, որ ԱԺ-ում այդպես էլ չի հաստատվում Լուլուի մատնանշած կառուցողական մթնոլորտը ու չի էլ հաստատվելու այնքան ժամանա, քանի դեռ լուլուներն են ներկայացնում Հայաստանի պետությունը:
Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը հանգիստ վերաբերվել այն փաստին, որ ՔՊ-ի վարած նողկալի քաղաքականության հետևանքով այսօր Հայաստանը հայտնվել է 100%-անոց արտաքին կառավարման տակ, քայքայվել է անվտագտային համակարգը, միջազգային հարաբերություններում ընկալվում ենք կեղտոտ լաթ: Պետությունը գցել են ինստիտուցիոնալ ճգանաժամի մեջ ու հիմա ուզում են՝ կառուցողական մթնոլորտ տիրի ԱԺ-ում, ուզում են, որ ընդդիմությունը ձևացնի, թե ոչ մի արտառոց բան էլ չի պատահել այս մի քանի տարվա ընթացքում, ո՛չ Արցախն է էթնիկ զտման ենթարկվել, ո՛չ Հայասանն է որպես պետություն զրոյացվել, ո՛չ էլ ներքին անվտանգությունն է այնպես սասանվել, որ օրը ցերեկով անկապ տեղը մարդ գյուլլելը Հայաստանում լրիվ սովորական բան է դարձել:
Հայաստանը փաստացի վերածվել է անհասկանալի գոյանքի, որտեղ բացակայում են հստակ ռազմավարությունը, ազգային շահերի պաշտպանությունը և ապագայի տեսլականը,ինչը զրոյացնում է Լուլուին ջեմեռանդորեն սիրելու հավանականությունը…