Կոպենհագենում հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները


19:12 , 2 հոկտեմբեր, 2025
Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Կոպենհագենում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն։