Ի՞նչ խնդիր է լուծում ադրբեջանցի Թոֆիկը՝ Նիկոլին «ռուսական գործակալ» մատուցելով
15:20 , 2 հոկտեմբեր, 2025
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուղարով Թոֆիկը հարցազրույց է տվել ադրբեջանական ԶԼՄ-ներց մեկին ու Նիկոլին ներկայացրել որպես ռուսական գործակալ, որը Պուտինի թելադրանքով է խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ չնայած Վաշինգտոնում ստանձնած պարտավորություններին: «ՀՀ-ի ԵՄ անդամակցության և Մոսկվայից հեռանալու մասին խոսակցությունները պարզապես քողարկում են։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայացած զորահանդեսի պատվավոր հյուրը կշարունակի կատարել գործակալի գործառույթը: Փաշինյանն իր հռետորաբանության փոփոխությունը ամերիկյան կողմին կբացատրի նրանով, որ պատրաստվում է ընտրությունների և պետք է կոշտացնի իր դիրքորոշումը»,-մասնավորապես՝ հայտարարել է ադրբեջանցին:
Իրականում Թոֆիկը «բոչկա է գլորել» առավելապես ՌԴ-ի ուղղությամբ՝ փորձելով նման կերպ Արևմոտքին Ադրբեջանը մատուցել որպես վստահելի գործընկեր, որը պատրաստ է նույնիսկ մաս կազմել հակառուսական կոալիցիային այն դեպքում, եթե «Զանգեզուրի միջանցքի» հարցի լուծումը գործնականում հաջողությամբ պսակվի: Միևնույն ժամանակ ջանացել է Նիկոլին նեկայացնել որպես ռուսամետ, որպեսզի թուլացնի Արևմուտքում Հայաստանի դիրքերն ու մեղքը բարդի պաշտոնական Երևանի վրա, քողարկի Ադրբեջանի կողմից ցուցաբերվող ապակառուցողական վարքն ու այն արդարացնի Նիկոլի գաղտնի «ռուսամետությամբ». սա հնարավորություն է տալիս Ադրբեջանին հանդես գալ որպես ավելի կանխատեսելի գործընկեր Արևմուտքի համար՝ ի տարբերություն Երևանի:
Այսպիսով՝ Բաքվում կարծում են, թե Կովկասում ՌԴ գերիշխանության դարաշրջանն այլևս ավարտվել է, ուստի փորձում են մտնել Արևմոտքի տակ մի դեպքում, երբ հայտնի է, որ ոչ վաղ անցյալում հենց Բաքուն էր շատ իմաստներով դարձել Մոսկվայի հենարանը տարածաշրջանում: Բայց արդյոք այնտեղ լա՞վ են հաշվարկել, այդքան վստա՞հ են, որ ռուսների դեմ «սուր ճոճելը» կարող են մարսել:
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա այս մարդուն կոնկրետ մեկ կենտրոնի ագենտ համարելը սխալ կլինի. աշխարհում ինչքան կլան ու աշխարահաքաղաքական ծանրակշիռ բևեռ կա, բոլորը Նիկոլի հետ սիլիբլի են արել, ու Աննայի հետ ֆլիրտը դեռ շարունակվելու է…