Մակրոնը շնորհավորել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության գործընթացում առաջընթացի համար


13:52 , 2 հոկտեմբեր, 2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության գործընթացում գրանցած առաջընթացի կապակցությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է՝ ասել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ:

Մենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ նշել է Ֆրանսիայի ղեկավարը: