Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքները պատմական են․ Ալիև


12:22 , 2 հոկտեմբեր, 2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Մոլդովայի նախագահը շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի մասնակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքների համար։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։