Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թենեսի նահանգում ապակու ճաքի պատճառով


11:14 , 3 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Delta Airlines ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացրել է Դեթրոյթ-Մեխիկո չվերթը, վթարային վայրէջք է կատարել Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում օդաչուների խցիկի ապակու ճաքի պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցիչներին:

Նրանց տեղեկատվության համաձայն՝ Airbus A319-ը, որում եղել են 104 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, բարեհաջող վայրէջք է կատարել Մեմֆիսում: Տուժածներ չկան:

Համանման դեպք տեղի էր ունեցել հուլիսին՝ Airbus A320 ինքնաթիռի հետ, որը լեհական Կատովիցե քաղաքից թռչել էր Լոնդոն, սակայն ստիպված էր եղել վերադառնալ Լեհաստանի օդանավակայան օդաչուների խցիկի ապակու ճաքի պատճառով: