Մոսկվայի դատարանը երրորդ անգամ տուգանել է Apple-ին


17:12 , 1 հոկտեմբեր, 2025

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Apple-ին տուգանել է 3.5 միլիոն ռուբլով՝ արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար, հայտնել է դատարանը «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի որոշմամբ, Apple Distribution International Ltd.-ն տուգանվել է 3.5 միլիոն ռուբլով», - գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Մեղադրանքը առաջադրվել է արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար՝ համաձայն Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասի։