16:26 , 1 հոկտեմբեր, 2025Hraparak.am-ը գրում է.
Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի կանխատեսման համաձայն, ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5 տոկոս, 26 թվականին՝ 4,5 տոկոս։ ԵՎԶԲ վերլուծաբանները կարծում են, որ 2024 թվականի 5,9 տոկոսի համեմատ, այս տարվա առաջին կիսամյակին տնտեսական աճը դանդաղել է՝ կազմելով 5,5 տոկոս, ըստ տարեկան կտրվածքի։
Բացի այդ, ԵՎԶԲ-ում կարծում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կարող է նվազեցնել աշխարհաքաղաքական ռիսկերը, ճանապարհ բացել մասնավոր ներդրումների համար եւ խթանել տուրիզմը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարը կարող է ավելացնել Հայաստանի դերակատարությունը Արեւելք-Արեւմուտք տարանցիկ ուղիում եւ ռեգիոնալ լոգիստիկ համակարգում։ Միաժամանակ սակայն բանկի մասնագետները արձանագրում են մի շարք ռիսկեր, որոնցից են ընթացիկ հաշվային դեֆիցիտը, կախվածությունը դրամական փոխանցումներից եւ ռեգիոնալ ճգնաժամների հանդեպ ունեցած ենթակայությունը։