Աշնան սկզբին, Երևանում անձրև է գալիս՝ ճգնաժամ է, կլինի՞ տարրական հարցերը լուծեք, հետո ճոպանուղի և 4-րդ հանրապետություն ստեղծեք. Քրիստինե Վարդանյան (Video)


15:26 , 1 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ձեզ մասնագիտական հարցեր են տալիս, դուք հուզական ֆոնի հետևում եք թաքնվում, փորձում ձևացնել, որ թիրախավորվել է Ձեր միջին մասնագիտական կրթությունը, մինչդեռ որևէ մեկը ոչ միայն չի թիրախավորել կամ արժեզրկել, հակառակը, շատ կարևորել է միջին մասնագիտական կրթությունը, խնդիրն այլ բանի մասին է: Դուք, որպես ոլորտի կարևորագույն խնդիր, նշում եք, որ բժիշկը չի նայում պացիենտի աչքերին։ Հայաստանում առողջապահության լրջագույն խնդիրներից մեկը դա՞ է: Դա Ձեր պատկերացումն է, ու ամբողջ խնդիրը դա է: Այս մասին ասաց է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի ելույթին: 

Հունանյանն իր ելույթում նշել էր իրեն ուղղված քննադատությունների մասին, որոնք, ըստ նրա, միջին մասնագիտական կրթության պատճառով են, հավելել էր, որ հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված իր «փոքրիկ կենսագրության հետևում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: