2026 թվականից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը. նախարար


15:12 , 1 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու, ավելին` շարունակելու ենք կառուցել, վերակառուցել ու վերազինել: Փոփոխությունը զուտ վարչական ու կառավարչական է լինելու: Այս ամսին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը վստահեցրել է, որ բոլոր համայնքների բնակիչները շարունակելու են բուժսպասարկում ստանալ իրենց իսկ համայնքում և այն նույն շենքում, որտեղ մինչև այս պահը գործում են այդ բուժհաստատությունները:

«2026 թվականից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը»,- վստահեցրել է նախարարը. այն արդեն ներառված է 2026 թվականի պետական բյուջեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: