12:00 , 3 հոկտեմբեր, 2013Հիշիր, որ դաջվածքը մշտական բան է, իսկ դրանից ազատվելը թանկ ու ցավոտ, երբեմն նաև անհնար գործընթաց: Ուստի նման որոշիչ քայլի գնալուց առաջ մի լավ մտածիր:
1. Դաջվածք հետույքի վերևում
Երբ աղջիկներն են նման դաջվածքներ անում, մենք նայում ենք, խորը հոգոց հանում, շարժում գլուխն, ու վերջ: Բայց երբ տղամարդիկ են նման դաջվածք անում, հարց է ծագում. իսկ տեստոստերոնի մակարդակը որքա՞ն է նրա մոտ: Գուցե բացարձակ բացասակա՞ն: Իմացիր, որ նման դաջվածք անելով լարում ես մարդկանց քո դեմ:
2. Դաջվածք պորտի շուրջը
Որովայնի վրա հաճախ կանայք են դաջվածք անում, դե հա, կարելի է հասկանալ նրանց ցանկությունը թաքցնել կեսարյան հատման սպին, բայց նման տհաճ ու հակաէսթետիկ դաջվածք անող տղամարդկանց անհնար է հասկանալ:
3. Դիմանկարներ
Սիրելի մարդկանց հիշատակին արվող դաջվածքները շատ նորաձև են. մահացած մարդուն անշուշտ շատ հաճելի է, որ նա այժմ թանաքային տարբերակով գոյատևում է ոտքիդ վրա: Բայց մասնագետները տարբեր են: Ոմանք կարող են իսկապես որակյալ դաջվածք անել, իսկ ոմանք էլ հաջողացնում են սիրելի մարդկանց վերածել զոմբիների: Ամեն դեպքում նման դաջվածքները ողջունելի չեն:
4. «Մամա» և այս բառի մյուս տարբերակները
Եթե սիրում ես մայրիկիդ, դա շատ լավ է: Բայց կարելի է ապացուցել այդ սերն ավելի լավ ձևով: Կասկածելի է, որ մայրիկներին դուր կգան նման դաջվածքները, էլ ինչու՞ անիմաստ փող ծախսել: Դրա փոխարեն մայրիկիդ կարող ես սրճարան հրավիրել կամ շքեղ ծաղկեփունջ գնել:
5. Դաջվածքներ դեմքին
Եթե իհարկե չես այրել հոնքերդ և չես որոշել մշտական հոնքեր նկարել: Մնացած դեպքերում մի լավ մտածիր: Այսպես դու երբեք նորմալ աշխատանք չես ունենա: Կարելի է համարձակորեն ասել, որ հասարակությունն ավելի հեշտ կընդունի այն փաստը, որ ձեռք չունես, քան կհանդուրժի դեմքիդ դաջվածքը:
6. Հիերոգլիֆներ
Սրանք դաջվածքների թերևս ամենատարածված տարբերակն են, բայց շատ հաճախ մասնագետները սխալ են անում դաջվածքը և, օրինակ, «խիզախություն» բառի փոխարեն ստացվում է «ճաշ» բառը:
7. Կնոջ կամ ընկերուհու անունը
Դաջվածքները մշտական են, հիշում ես, չէ՞: Եվ որքան էլ տխուր լինի, երբեմն հարաբերությունները կարող են ավարտվել: Քեզ բացարձակ ապուշ կզգաս, եթե դաջես սիրելիիդ անունը կրծքիդ, իսկ մի ամիս հետո իմանաս, որ նա դավաճանում է քեզ: Իհարկե կարելի է ձևափոխել դաջվածքը, բայց դա շատ թանկ հաճույք է:
8. Երեխաների անունները
Եթե կարիք ունես հիշել երեխաներիդ անունները, մի՞թե պետք է դրանք դաջել մարմնիդ վրա: Ավելի լավ է այդ գումարը ծախսել տակդիների կամ մանկական սնունդի վրա. ավելի մեծ օգուտ կտաս երեխաներիդ:
9. Երեխայիդ նկարը
Այո, մենք սիրում ենք մտածել, որ մեր երեխաները Վան Գոգի ռեինկարնացիան են և գլուխգործոցներ են նկարում, բայց հոգու խորքում մենք գիտակցում ենք, որ դրանք ընդամենը մանկական խզբզոց են: Թող մանուկները նկարեն, իսկ դաջվածքի դիզայնը վստահիր տատու-մասնագետին: