Մուսայելյան գյուղում մեքենան բшխվել է բետոնե պարսպին․ կա վիրшվոր


20:20 , 30 սեպտեմբեր, 2025
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Մուսայելյան գյուղում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Աղասի Ա․-ն իր վարած «Zaz Sens» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պարսպին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։