Ուիթքոֆը կարող է մինչև տարեվերջ թողնել ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնացի պաշտոնը. Times of Israel


11:26 , 30 սեպտեմբեր, 2025

Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը պատրաստվում է պաշտոնաթող լինել մինչև տարեվերջ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Times of Israel-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ այն բանի ֆոնին, որ,   հավանաբար, Գազայի պատերազմում բեկումը մոտ է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան պլանը, և միջնորդները սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին։