10:34 , 3 հոկտեմբեր, 2013Այսօր ամենաանելանելի իրավիճակում է գտնվում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհհանիսյանը: Ինչ պետք է նա անի՝
1. Դատապարտի՞ Զարուհի Փստանջյանի արարքը: Դժվար նա դա անի, քանի որ դա անելուց հետո նա պիտի անվստահություն հայտնի նրան, որն էլ իրենից հանգեցնում է մի այլ խնդրի. կստացվի այնպես, որ «ժառանգությունում» էսքան ժամանակ կուսակցութան ղեկավարը չգիտեր, որ պատված է անվստահելի կուսակցով:
2. Խրախուսի՞ Զարուհու արածը: Դրանով էլ նա կկոտրի այն կարծրատիպը, որ նա այն ընդդիմադիրն է, որը մտածում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:
3. Լռի՞: Սրանով էլ նա կապացուցի, որ ասելիք չունի կամ էլ ամաչում է իր կուսակցի արածից: Այս դեպքում Րաֆֆին կհամարվի ամենաչկողմնորոշված քաղաքական գործիչը:
4. Ասի, որ նա տեղյակ չէր այդ հարցից: Սրանով նա կձևավորի այն կարծքիը, որ իր կուսակցությունում իրեն արհամարհում է ու ի սկզբանե չեն քննարկում իր հետ հետագա անելիքները:
5. Ասի, որ տեղյակ է ու լավ է արել: Կստացվի, որ նա բացահայտ ասում է, որ ինքը աբիժնիկ է ու քանի որ երկրի ներսում չկարողացավ ընդդիմադիր լինել, փորձում է երկրից դուրս ինչ որ շանսեր փնտրել:
Մի խոսքով նախանձելի չի Րաֆֆու վիճակը: Սպասենք թե, որ տարբերակը կընտրի մեր «ոսկե երիտասարդություն» ունեցող կուսակցության ղեկավարը: