Փրկարարները հեռացրել են Սևանից Ծովագյուղ գնացող ճանապարհին ընկած ծառը․ այն միակողմանի փակել էր ճանապարհը


23:10 , 29 սեպտեմբեր, 2025
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզուց Ծովագյուղ գնացող ճանապարհի երթևեկելի մասում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին ծառը կոտրվել և ընկել է՝ միակողմանի փակելով ճանապարհը։  
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել  կոտրված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։ 
Երթևեկությունը վերականգնվել է։