Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Նեթանյահույին


22:17 , 29 սեպտեմբեր, 2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն և նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է CNN-ը։

Վերջինս նշել է, որ «շատ վստահ է» Գազայի հատվածում արագ խաղաղության հասնելու հնարավորության մեջ։

Սա Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ի վեր Նեթանյահուի չորրորդ այցն է Սպիտակ տուն։

Երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագրի հարցը։