Քթի ձևն ազդում է կյանքի որակի վրա


10:26 , 3 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Փեսիլվանիայի համալսարանի հիվանդանոցի բժիշկ Ջոզեֆ Սեբանկոն պնդում է, որ երբեմն հաճախորդներն իրենց լավ են զգում իրենց արտաքին տեսքի նույնիսկ աննշան փոփոխություններից: 

Հետազոտության արդյունքները ևս ցույց են տվել, որ շատ մարդիկ պլաստիկ վիրահատությունից հետո սկսել են ավելի բարձր գնահատել իրենց կյանքի որակը: Այս հարցում ավելի շատ «ազդեցիկ է» եղել քթի ձևը: Քթի վիրահատությունից հետո մարդկանց մոտ բարձրացել է ինքնագնահատականը: