Չինացիներին արգելել են տգեղ ձևով լապշա ուտել այլ երկրներում


10:19 , 3 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Չինաստանի իշխանությունները հրապարակել են իրենց զբոսաշրջիկներին ուղղված խորհուրդները, որտեղ արգելել են քիթ փորել և անշնորհք ձևով լապշա ուտել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Sunday Morning Herald-ին:

Չինաստանի ազգային զբոսաշրջային ընկերությունը հրապարակել է քաղաքակիրթ զբոսաշրջության 64-էջանոց ուղեցույցը՝ խորհուրդներով ուղեկցվող նկարներով: Նրանք որոշել են պայքարել «արտերկրում չինացիների անքաղաքավարի պահվածքի» դեմ, որը փոխվարչապետ Վան Յանի խոսքով՝ «վնասում է չինացի ժողովրդի կերպարին»:

Տարբեր խորհուրդների թվում հորդորվում է կարիքները չհոգալ լողավազանում, ինքնաթիռներից չգողանալ փրկարարական բաճկոնները և չօգտագործել եղունգները որպես ատամմաքրիչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ