«Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնմամբ տարանցման ծավալները կավելանան. Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար


14:12 , 29 սեպտեմբեր, 2025

«Զանգեզուրի միջանցքի» շահագործման հանձնումն էլ ավելի կմեծացնի Միջին միջանցքով տարանցման ծավալները։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Սամեդ Բաշիրլին:

Նա նշել է, որ էներգետիկ քաղաքականությունը շարունակում է մնալ Ադրբեջանի զարգացման և միջազգային ազդեցության կենտրոնում: