Թրամփն անիծում է նիկոլական պրոպագանդայի հերը
11:10 , 29 սեպտեմբեր, 2025
Էրդողանի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարց են ուղղել՝ կապված Նիկոլի ու Իլհամի հետ նրա ունեցած հանդիպման հետ, ինչին ի պատասխան Թրամփը չի էլ հիշել՝ որտեղ և ում հետ է հանդիպել: «Որտե՞ղ, ո՞ւմ հետ»,-հարցրել է նա ու ասել, որ ոչինչ չի կարող դրա մասին ասել:
ՔՊ-ի համակիրները և հենց ՔՊ-ականները պարծենում են, թե Նիկոլն ունի Թրամփի հեռախոսահամարը: Իմպերատիվ կերպով հայտարարում են, թե անխոցելի խաղաղություն է հաստատվել շնորհիվ Վաշինգտոնում նախաստորագրածի, թե եթե Իլհամը հանկարծ կրակել համարձավի, Նիկոլը կզանգի Թրամփին ու նա խնդիրները կկարգավորի: Ինչպե՞ս է կարգավորելու, եթե չի էլ հիշում՝ ընդամենը շաբաթներ առաջ ում հետ է հանդիպել, ինչ են ստորագրել և այլն: Եթե Նիկոլին Թրամփը տեղը չի բերում, ինչպե՞ս է երաշխավորելու Կովկասում խաղաղությունը, ինչպե՞ս է երաշխավորելու Նիկիոլի պետության տարածքային ամբողջականությունը:
Սա պետք է հստակ ապացույց լինի, որ ՔՊ-ականների իմպերատիվ հայտարարությունները, թե իրենք հանրությանը հարատև խաղաղություն են առաջարկում, քանի որ դրա երաշխավորը Թրամփն է, դատարկաբանություն են. խաղաղություն հաստատվում է ուժերի բալանսի արդյուքնում, այլ ոչ թե ինչ-որ մեկի զանգով այն էլ մի դեպքում, երբ այդ ինչ-որ մեկը տեղյակ էլ չէ՝ ովքեր են Նիկոլն ու Իլհամը, որ երկրներն են նրանք ներկայացնում: