Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական և պшտերազմական էր. ադրբեջանագետ


10:22 , 29 սեպտեմբեր, 2025
Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական և պատերազմական էր։ Մի կողմից ցուցադրվում էր Ալիևի սիրած «երկաթե բռունցքը», մյուս կողմից՝ 44 թիվը, որն ուղեկցվում էր «թշնամու դեմ տարած հաղթանակի» մասին խոսքերով։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկիրը խաղաղության և բարիդրացիության միտում չունի։ Ողջ վարչակարգը կառուցված է ագրեսիայի, ատելության և պատերազմական քարոզի վրա։ Եվ սա ոչ թե փոխվում է, այլ ընդհակառակը՝ խորանում, դառնալով ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերությունների կարևոր բաղադրիչ։
Տեսանյութը կարող եք դիտել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում: