Վալոդյա Գրիգորյանի uպшնության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետшյի վարկածը. Մեսրոպ Առաքելյան


10:12 , 29 սեպտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։

Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։

Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: