Լավ, այս մարդն ինքն իրենից չի զզվո՞ւմ


14:50 , 27 սեպտեմբեր, 2025
ԱԺ-ում Նիկոլի կցորդի վերածված ու դրա դիմաց լուրջ ֆինանսական դիվիդենտներ քաղած Նազարյան Գեղամը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե բոլոր ղեկավարներից Հայաստանի դեմ ամենաշատը մեղք է գործել Սերժ Սարգսյանը: Միևնույն ժամանակ հարցին՝ ինչո՞ւ եք այդպես կարծում, Գեղամը տվել է խոսափողական պատասխան՝ հրաժարվելով հոդաբաշխ բացատրություն ներկայացնել՝ պնդելով՝ պատասխանը շատ երկար է:

Որպես ընդդիմադիր ԱԺ մուտք գործած, իսկ հետո Նիկոլի ուղիղ աղիում տեղավորված այս մարդը, որ ժամանակին հրապարակներում Նիկոլին դիմում էր իր զոհված որդու՝ Աբգարի անունից ու արդարություն աղերսում՝ ընդդիմադիր խաղալով, հերթական անգամ Նիկոլի «ջրաղացին ջուր է լցրել»՝ թիրախավորելով նրան, ումից ամենաշատն է բխում քաղաքական վտանգ՝ ՔՊ-ի համար։ Եթե նա իսկապես ուներ փաստարկներ Սերժ Սարգսյանի «ամենամեծ մեղքերի» մասին, ապա պարտավոր էր դրանք ներկայացնել՝ անկախ տևողությունից։ Նա դա չի արել՝ հանդես գալով մերկապարանոց հայտարարություններով՝ ի ցույց դնելով փաստը,որ Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում է տառապել պատասխանատվության պակասից։

Գեղամը դիմել է դասական մանիպուլյատիվ հնարքի, որի նպատակն է ստեղծել խորիմաստության և իրազեկության պատրանք՝ միաժամանակ խուսափելով կոնկրետությունից։ Եթե նա իսկապես տիրապետեր փաստերի, որոնք կապացուցեին Սերժ Սարգսյանի՝ մյուս բոլոր ղեկավարներից ավելի «մեղավոր» լինելը, ապա կարծում ենք՝ նրա՝ անցյալից եկող լրագրողական հմտությունները թույլ կտային գոնե մի քանի հոդաբաշխ նախադասությամբ ուրվագծել «մեղքերի» շրջանակը։ Սակայն դրա փոխարեն մենք տեսնում ենք խուսափողկան պատասխան, որը ակնհայտորեն հասցեագրված է ոչ թե լրագրողներին կամ հանրությանը, այլ իշխանությանը։ Սա, ըստ էության, հավատարմության երդում է, ուղերձ է՝ ուղղված Նիկոլին առ այն, թե հետայսու ևս պատրաստ է սպասարկել իշխանական օրակարգը՝ թիրախավորելով նախկիններին, ինչը կարևոր է հատկապես իմպիչմենտի պրոցեսի ֆոնին: