ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն փորձել է ինչ-որ կերպ փախչել իրականությունից
12:48 , 27 սեպտեմբեր, 2025
Արձագանքելով իմպիչմենտի թեմայով խորհրդարանական լսումներին՝ ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն ծաղրել է հնչած այն միտքը, որ պրոցեսի հիմնական նպատակը Նիկոլին ընտրությունների գնալու հնարավորությունից զրկելն է, որպեսզի բանը չհասնի խորհրդարանական ընտրություններին: Մանիպուլացնելով այս մտքի էությունը՝ ՔՊ-ականը պնդել է, թե նման նպատակ հետապնդողները գիտեն, որ եթե առերեսվեն ժողովրդի կամքի հետ, երբեք ԱԺ չեն անցնելու:
Հայկոն իրականում խեղաթյուրել է քաղաքական պրոցեսի ամբողջ տրամաբանությունն ու էությունը. Նիկոլին ընտրություններ անցկացնելու հնարավորությունից զրկելու ցանկության միակ պատճառն այն համոզումն է, որ նա կեղծելու է դրանք՝ իր ուզած արդյունքին հասնելու համար. բաց տեքստով հայտարարում է, որ մտադիր են մեծամասնություն կազմել ԱԺ-ում մի դեքումկ,երբ հայտնի է, թե որքան չնչին է ՔՊ-ի հեղինակությունը հասարակության շրջանում: Չունենալով նույնիսկ մի 15%՝ Նիկոլը խոսում է սահմնադրական մեծամասնություն ունենալու մտայնության մասին: Պարզ չէ՞, թե ինչպես է պատրաստվում իրագործել իր այդ երազանքը՝ ունենալով դրսի «դաբրոն»:
Իմպիչմենտի թեման վերածելով հեգնանքի ու կանխատեսումների՝ իշխանությունը խուսափում է պատասխանատվություն ենթադրող իրական հարցերից։ Հայկոյի անհեթեթ հռետորաբանությունը նպատակ ունի՝ ընդդիմության նախաձեռնությունը ներկայացնելու իբրև վախի դրսևորում մի դեպքում,երբ հայտնի է, թե ով է այս երկրում թիվ մեկ ցռան Վերգոն։
Եթե իշխանությունն իսկապես իր վրա վստահ է, ապա պետք է պատրաստ լինի՝ առերեսվելու ոչ միայն ընտրությունների, այլև խորհրդարանական վերահսկողության բոլոր գործիքների հետ՝ ներառյալ իմպիչմենտի գործընթացը։