Ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 1,5 միլիոն դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ


10:10 , 27 սեպտեմբեր, 2025

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Դատարանի կողմից հաստատված Հաշտության հիմքը  2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ:

2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե: