Ռուբեն Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները


19:12 , 26 սեպտեմբեր, 2025
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: