Փարաքարի համայնքապետին սպանողը չի հայտնաբերվել․ ՔԿ-ն հերքում է
14:54 , 26 սեպտեմբեր, 2025
Քննչական կոմիտեն ABC media–ի հետ զրույցում հերքում է մամուլում տարածվող տեղեկությունները, թե հայտնաբերվել է Փարաքար համայնքի ղեկավարին սպանած անձը։
«Արված հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունենք» , –ասել է ՔԿ լրատվության վարչության պետ Անուշ Շահվերդյանը։
Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանին և ընկերոջը սպանել են երկու օր առաջ՝ իր առանձնատան դիմաց։